Մեկնաբանելը տեղին չենք համարում․ ԱԳՆ խոսնակը՝ Բելառուսի նախագահի հայտարարությունների մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է ԶԼՄ-ների Բելառուսի նախագահի հայտարարությունների մասին հարցին։
«Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ն հակադրել Ադրբեջանին: «Հարցը դնել մի կողմից ՀԱՊԿ-ն դուք մեզ հետ եք, կամ ոչ, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը, չի կարելի, դա ճիշտ չէ: Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը: Ինչ կլինի վաղը, չէ՞ որ նա հավերժ չէ, ոչ մեկ չգիտի, ուստի այդ հարցերը պետք է լուծել հիմա»,- ասել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով:Լուկաշենկոն նաև նշել է, որ Բելառուսը և ինքը՝ որպես նախագահ, կսատարեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնեցված որևէ որոշման:
Հարակից հրապարակումներ`
- Հո՞ սա բռնցքամարտ չէ, որ կոշտ ու փափուկ պատասխաններ լինի. Արայիկ Հարությունյանը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին պատասխանելու մասին
- Զոհրաբ Մնացականյան. Բելառուսի բռնապետը ՀԱՊԿ-ը բացահայտ կերպով վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության
- Նստե՛ք Իլհամ Ալիևի հետ և ընդունե՛ք որոշում, չեք ընդունի այսօր՝ վատ կլինի.ՀԱՊԿ ՀԱԽ նիստում սպառնաց Լուկաշենկոն
- Այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի․ Բելառուսի վարչապետ