«Դու քեզ տեսե՞լ ես հայելու մեջ, անճոռնի». Կիրկորովը վիրավորել է Նարգիզին
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Տաշքենդում կայացած համերգի ժամանակ վիրավորական խոսքեր է հնչեցրել երգչուհիՆարգիզ Զակիրովայի հասցեին՝ «վրեժ լուծելով» նրանից՝ իրեն քննադատելու համար։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Կիրկորովը Ուզբեկստանում էր՝ իր 55-ամյակին նվիրված շրջագայության շրջանակներում։
Ավելի վաղ Նարգիզը սոցցանցերում անպարկեշտ էր արտահայտվել՝ հայրենիքում տեսնելով ռուս կատարողի համերգի մասին պաստառը։ Կիրկորովը դա չի մոռացել և որոշել է բեմից պատասխանել Նարգիզին։
«Նա զարմանում է, թե ինչու նա աստղ չդարձավ: Դու հայելու մեջ նայե՞լ ես քեզ: Դու քեզ տեսե՞լ ես, անճոռնի»,- ասել է Կիրկորովը։
Երգիչը հավելել է, որ նա, ով սիրել չգիտի, երբեք սիրո մասին երգ չի կատարի։
«Չի ստացվի, ինչքան էլ ջանա, մազեր է կտրում, դրեդներ հյուսում։ Ոչինչ չի ստացվի, մեղք է աղջիկը»,- ասել է Կիրկորովը: