«Հրապարակ». Ինչ են քննարկել «Հայաստան» խմբակցության երեկվա փակ հանդիպման ընթացքում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը երեկ փակ հանդիպում է արել և քննարկել նոյեմբերի 5-ի հանրահավաքի կազմակերպչական հարցերը։
Հիմնական մտահոգությունը եղել է հնարավորինս շատ մասնակցություն ապահովելը, ուստի հանձնարարվել է, որ ակտիվ քարոզչական աշխատանքներ տարվեն՝ մարդկանց հրապարակ բերելու համար։ Արձանագրել են, որ դա հեշտ չի լինելու, հատկապես որ պայքարից հոգնած ժողովուրդը դժվար է նման ստանդարտ իրավիճակում փողոց դուրս գալիս։
Խոստովանել են, որ արցախցիներն ավելի վճռական են տրամադրված, ուստի դիտարկել են հանրահավաքի կազմակերպմանը և մասնակցությանն արցախցիների ներգրավման հարցը, և, ըստ ամենայնի, այս ուղղությամբ էլ աշխատանքներ կտարվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա