Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հանրության և խորհրդարանի աջակցությունն է ակնկալում «կարևորագույն մի բարեփոխման նկատմամբ», որը կառավարությունն առաջիկայում պատրաստվում է ուղարկել ԱԺ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականին պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում նա ասաց, որ խոսքը Հայաստանում համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին է։
«Ինչի մասին է այս համակարգը. Հայաստանի բոլոր քաղաքացիներն, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Ընդ որում, պետք չէ այս ձևակերպումից վախենալ, առնվազն սկզբնական շրջանում գործի 90 տոկոսն անելու է ՊԵԿ-ը, քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը, ըստ էության, ամբողջությամբ լրացված, ինքը պետք է հաստատի, որ ամեն ինչ ճիշտ է գրված, եթե սխալ բան կա, ուղղի, բարձրաձայնի դա ուղղելու մասին»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ առաջին անգամ այդ համակարգը լիարժեք ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։
Փաշինյանը նաև նշեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկային որևէ լրացուցիչ պարտավորություն արտագնա աշխտող մեր հայրենակիցների համար չի առաջացնի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան