ՔՊ-ական պատգամավորները և ԱԺ աշխատակազմի ղեկավարը խանդով են վերաբերվում ԿԲ-ի ավտոպարկի թարմացմանը
«ԱԺ ավտոտնտեսությունն ունի համալրման խնդիր, քանի որ առկա 46 ավտոմեքենայից 4-ը ներկայացված է օտարման, 20-ից ավել ավտոմեքենայի օգտակար ծառայության ժամկետը սպառված է»,-ՀՀ 2023թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:
Նա ասաց, որ առաջնահերթություն էր տրվել էլեկտարմոբիլներին, ուսումնասիրելվել էր Հայաստանի շուկա ներկորղների տեխնիկական բնութագրերը, առաջարկվող գները և ԱԺ աշխատակազմը նպատակահարմար էր գտել 2023 թվականին ձեռք բերել 17 էլէկտրամոբիլ, բայց կառավարությունն այդ հայտի համաձայնություն չի տվել:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ օտարերկրյա պատվիրակություններին սպասարկելու համար ԱԺ-ն գտել էր, որ պետք է գնվեին հարմարավետ, ներկայացուցչական մեքենաներ, ինչը նույնպես մերժվել էր: Գործադիրը չի բավարարել նաև ԱԺ շենքային պայմանները բարելավելու համար ներկայացված ֆինանսավորման հայտը:
Վերջինիս պատճառն, ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, այն է եղել, որ ոռոգման ջրի համար հորատանցք փորելու բնապահպանական փորձաքննություն չէր անցկացվել, որն արդեն արված է:
Վահան Նարիբեկյանն առաջարկեց վերականդնել այդ հայտերը և ԱԺ-ին հատկացնել մերժված 385 մլն դրամը՝ տեղեկացնելով, որ 2023թ բյուջեով 6.9 մլրդ դրամ է ԱԺ-ի հատկացումները:
ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին հարցրեց, թե ինչու ԿԲ-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեքենաների փոփոխության բյուջետային հայտը բավարարվել է, իսկ ԱԺ-ինը՝ ոչ:
Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ԿԲ-ի մեքենաների փոփոխման վերաբերյալ որոշումը նախորդ տարի է կայացված եղել, իսկ ՀԾԿՀ-ի մասնավոր բավարարման հիմքերին ծանոթ չէ:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միասնական չափանիշ մշակել պետական համակարգի հին մեքենաները նորերով փոխարինելու համար, այն դեռ չի մշակվել, այդ պատճառով էլ 2023 թ. բյուջեում ձեռնպահ են մնացել շատ պետական հիմնարկների ավտոպարկերի թարմացումից:
Հարակից հրապարակումներ`
- 2023 թ.-ին ՀՀ նախագահի կողմից շուրջ 270 անձանց շքանշաններով և մեդալներով պարգևատրում է նախատեսվում.Խաչատուր Պողոսյան
- Եթե քաղաքացին իր նպաստի 90%-ը վատնում խաղադրույքների վրա, ապա ինչո՞ւ է կառավարությունը նրան վճարում. Փաշինյան
- Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. Փաշինյան
- 2023թ. կապիտալ ծախսերի ավելացված հատվածի ¾-ը պաշտպանության բնագավառին է վերաբերում. Տիգրան Խաչատրյան
- Պարտքի սպասարկումն ընդհանուր ծախսերի կառուցվածքում լինելու է 10.5 %, սա ցածր ցուցանիշ չէ. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում