Եթե քաղաքացին իր նպաստի 90%-ը վատնում խաղադրույքների վրա, ապա ինչո՞ւ է կառավարությունը նրան վճարում. Փաշինյան
«Ես ուզում եմ հատուկ ընդգծել և շնորհակալություն հայտնել խորհրդարանական մեր գործընկերներին այն աջակցության համար, որ նրանք ցուցաբերում են խաղադրույքնրի կամ շահումով խաղերի գովազդների և ընդհանրապես այդ ոլորտում կառավարության վարած քաղաքականությանը»,-ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն շատ կարևոր սոցիալական նշանակություն ունի:
Նրա խոսքով՝ իրենք խորությամբ չեն գիտակցում խաղադրուքների ծավալների, ճգնաժամի չափերը և վտանգավորությունը:
«Ես հիշում եմ, որ երբ 2018 թվականին նոր էի ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը և այդ տարի հունիս և հուլիս ամիսներին Հայաստանում գրանցվեցին 9.5 % և 10.8 % տնտեսական ակտիվության ցուցանիշներ և ինձ հետաքրքրեց, թե ինչպե՞ս, ինչո՞ւ և ինչի՞ հաշվին է այդ ցուցանիշն արձանագրվում: Ես սարսափով արձանագրեցի, որ այդ տնտեսական ակտիվության ցուցանիշների մի հսկայական մասը կապված է Ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ: Ի՞նչ կապ ունի Ֆուտբոլի աշխապրհի առաջնությունը հայաստանի հետ: Իսկ պարզվեց, որ մեր երկրպագուները շատ մեծ տեմպերով խաղադրույքներ են կատարում: Այն բոլորի իրավունքն ու ազատությունն է, այստեղ որևէ կասկած չկա, բայց խաղադրույք կատարելն, ըստ էության, ՀՀ-ում վեր էր ածվել տնտեսության առաջատար ճյուղի, և այս նախադասությամբ ամեն ինչ ասված է»:
Նա հայտնեց, որ ուրախ է, որ հետևողական քայլեր են իրականացնում այդ ուղղությամբ, բայց չպետք է կանգնեն գովազդներն արգելելու գործընթացի վրա, և կառավարությունն աշխատում է շահումով խաղերի հարկման նոր արդյունավետ համակարգեր ստեղծելու վրա:
«Վերադառնալով սոցիալական քաղաքականությանը՝ մենք նաև սարսափով ենք արձանագրում , որ ընտանեկան և սոցիալական նպաստներ ունեցող շատ քաղաքացիներ իրենց ստացած սոցիալական նպաստները ծախսում են խաղադրույքների վրա: Մենք պետք է գործուն քայլեր իրականացնենք սրան վերջ տալու համար, որովհետև եթե քաղաքացին կարող է տարվա ստացած իր նպաստի 90%-ը վատնել խաղադրույքներ կատարելու վրա՝ հարց է առաջանում, թե ինչու է կառավարությունը նրանց վճարում: Համաձայնե՛ք, շատ տարօրինակ տրամաբանություն է՝ աջակցել, վճարել քաղաքացուն, որպեսզի ինքը իր հերթին վճարի շահումով խաղերին մասնակցելու համար»,-հայտարարեց Փաշինյանը:
Դրա դեմ պայքարելու համար, ըստ գործադիրի ղեկավարի, կառավարության որոշմամբ արդեն թույլ է տրվում խաղադրուք կատարել միայն բանկային հաշիվներից և քարտերից, որը թույլ է տալիս նույնականացնել ցանկացած խաղադրույք կատարած մարդուն:
Հարակից հրապարակումներ`
- 2023-ին պաշտպանական ծախսերը կկազմեն 509 միլիարդ դրամ. Փաշինյան
- Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. Փաշինյան
- Միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք վերադառնալու 2019 թ.տեմպին. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան