2023 թ.-ին ՀՀ նախագահի կողմից շուրջ 270 անձանց շքանշաններով և մեդալներով պարգևատրում է նախատեսվում.Խաչատուր Պողոսյան
«2023 թ.-ին կանոնադրական լիազորությունները կատարելու համար ՀՀ նախագահի աշխատակազմը ներկայացրել է 1 մլրդ 686 մլն դրամի բյուջե՝2022թ. 1 մլրդ 602 մլն դրամի դիմաց»,-ԱԺ-ում ՀՀ 2023 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Խաչատուր Պողոսյանը:
Նրա խոսքով՝ 83 մլն դրամ ավելացումը պայմանավորված է պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային դրույքաչափերի փոփոխություններով և աշխատավարձի բնականոն աճի հետ կապված աշխատավարձի որոշակի տոկոսի ավելացմամբ:
«2023 թվականի նախագահի աշխատակազմի բյուջեի 99,7 %-ը նախատեսված է ՀՀ նախագահի գործունեության և ներկայացուցչական գործառույթների ապահովման միջոցառման իրականացման համար»,-հայտնեց Պողոսյանը և պարզաբանեց, որ 0,2 %-ը տեխնիկական հագեցվածության բարելավման համար է հատկացվել, որի չափը համապատասխանում է ընթացիկ տարվա հատկացմանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայացված բյուջեի շրջանակներում. ի թիվս այլ սահմանադրական լիազորությունների իրականացման, 2023 թվականին նախատեսվում է ՀՀ նախագահի կողմից շուրջ 270 անձանց շքանշաններով և մեդալներով պարգևատրման գործառույթի ապահովումը:
Հարակից հրապարակումներ`
- Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում արձանագրվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի առկայությունը, դրանով՝ ագրեսիայի փաստը.Փաշինյան
- Համաձայնել ենք ՌԴ գործընկերների հետ, որ ԼՂ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգվի. Փաշինյան
- Եթե քաղաքացին իր նպաստի 90%-ը վատնում խաղադրույքների վրա, ապա ինչո՞ւ է կառավարությունը նրան վճարում. Փաշինյան
- 2023թ. կապիտալ ծախսերի ավելացված հատվածի ¾-ը պաշտպանության բնագավառին է վերաբերում. Տիգրան Խաչատրյան
- Պարտքի սպասարկումն ընդհանուր ծախսերի կառուցվածքում լինելու է 10.5 %, սա ցածր ցուցանիշ չէ. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում