Բրյուսովի անվան պետական համալսարան ընդունվողների թիվը հինգ տարվա կտրվածքով շուրջ երեք անգամ աճել է
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանն ամփոփել է առկա և հեռակա ուսուցմամբ ընդունելության արդյունքները։
2022-23 ուսումնական տարում համալսարան է ընդունվել 1370 ուսանող՝ առկա և հեռակա ուսուցմամբ։ Վերջին հինգ տարում ընդունելության ցուցանիշն աճել է շուրջ երեք անգամ (2018-19 ուս. տարում սովորել է 483 ուսանող)։
Համալսարանի հրապարակած տվյալերի համաձայն, հոկտեմբերի 31-ի դրությամբ բուհում սովորում է 4550 ուսանող (հրամանագրված և կցագրված), ինչը ևս աննախադեպ աճի ցուցանիշ է՝ համեմատած 2018-19 ուսումնական տարվա, երբ ուսանողների թիվը 2812 էր։
«Ուսանողների թվի ակնհայտ աճը այն փաստի վկայությունն է, որ մեր համալսարանը շարունակում է առաջատար կրթական հաստատություն լինել։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մեր համալսարանը ուսանողների ընդհանուր թվաքանակով առաջատարներից է և վերջին 5 տարում գրանցել է ուսանողների թվաքանակի մոտ 60% աճ, երբ ուսանողների ընդամենը 10%-ն է սովորում անվճար հիմունքներով և 16%-ը՝ հեռակա համակարգում։ Ավելին, բուհն ունի շրջանավարտների մոտ 90% աշխատանքի տեղավորման ցուցանիշ, իսկ ուսմանը զուգահեռ արդեն իսկ աշխատող ուսանողների թիվը կազմում է շուրջ 40%»,-նշել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Nemra-ի ելույթը՝ ի աջակցություն բրյուսովցիների
- «Չենք ձուլվելու» վանկարկելով՝ Բրյուսովի համալսարանի կոլեկտիվը դիմոմ է տարել ԿԳՄՍ նախարարություն
- Երևանն առաջարկել է Բաքվին հոկտեմբերի 31-ին Բրյուսելում անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստ
- Ի՞նչ սկզբունքով եք իմ տունը որոշել ոչնչացնել. Բրյուսովի դասախոսը՝ ԿԳՄՍ նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան