Խիստ պատահականորեն բյուջեից միջոցների հաշվին շփոթվել և տեղացի պաշտոնյաների փողոցն էին հիմնանորոգել. Փաշինյան
«Մենք նախկիկնում, ցավոք, դեպք ենք ունեցել, երբ կառավարության նիստում հրապարակվել է հիմնանորոգված փողոցի անունը, բայց պարզվել է, որ ոչ թե այդ փողոցն է հիմնանորոգվել, այլ խիստ պատահականորեն բյուջեով հատկացված միջոցներից շփոթվել և այն փողոցն էին հիմնանորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում»,-կառավարությունում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պետությա համաֆինանսավորած սուբվենցիոն բոլոր ծրագրերը թվարկելուց հետո:
ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ վերանորգված փոխողները հրապարակելուց հետո մամուլում տեղեկատվություն տարածվեց, որը ուսումնասիրվել էր վերահսկողական ծառայության կողմից:
«Մեր գործընկերների հետ համադրելով տեղեկությունները և դիտարկելով ձեռքի տակ եղած փաստերը՝ պարզեցինք, որ Շիրակի մարզի Սարատակ համայնքում փաստաթղթավորվել, նախագծվել և նախահաշվային փաստափղթերը կազմվել էին 5-րդ փողոցի անվամբ, սակայն փաստացի հիմնանորոգման աշխատանքները կատարվել էին 4-րդ փողոցում»,-հայտնեց ՊՎԾ ղեկավարը:
Նա հայտնեց, որ ՏԿԵ նախարարությանը և Շիրակի մարզպետարանին հանձնարարվել էր ծառայողական քննություն իրականացնել և առերևույթ հանցակազմ պարզելու դեպքում գործն ուղարկել իրավապահ մարմիններին:
«Շիրակի մարզպետից ստացանք համապատասխան գրություն, որ ծառայողական քննության ընթացքում վեր հանված առերևույթ իրավախախտումների փաստերով փաստաթղթերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն, ՏԿԵ նախարարության մարսով դեռևս սպասում ենք պարզաբանման»,-տեղեկացրեց Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի մարզի 3 ծրագրի համար բյուջեից 354 մլն դրամ է հատկացվել, իսկ Լոռու մարզի 6 ծրագրին՝ 179 մլն դրամ
- Գործադիրն այսօր 16.5 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտա «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ին
- Կառավարությունը Հ1-ին թույլ կտա «Մանկական եվրատեսիլ»-ի բեմի համար մեկ անձից 2.7 մլրդ դրամի գնումներ կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան