Շերոն Սթոունը պատմել է, որ սխալ ախտորոշման զոհ է դարձել
Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը պատմել է, որ իր մոտ ուռուցք են հայտնաբերել այն բանից հետո, երբ բժիշկները սխալ ախտորոշում են կատարել: Նրա խոսքը մեջբերում է NY Post-ը։
Դերասանուհու խոսքով՝ բժիշկները սկզբում սխալվել են ախտորոշման հարցում և նրան սխալ բուժում են նշանակել։ Սակայն իր մոտ ցավը չի անցել, և դերասանուհին ստիպված է եղել դիմել այլ մասնագետների։
Պարզվել է, որ Սթոունը մեծ ֆիբրոիդ (միոմա) ուռուցք է ունեցել։ «Հիմնական բնազդի» աստղը ներկայումս բուժման կուրս է անցնում, որը կտևի 4-6 շաբաթ:
64-ամյա Սթոունը նախկինում առողջական խնդիրներ է ունեցել։ 2001 թվականին հեռացրել են բարորակ ուռուցքները, նույն թվականին կինոաստղը ինսուլտ է տարել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան