Չարլզ III-ը ճանապարհորդում է իր սիրելի փափուկ արջուկով և զուգարանի նստատեղով
«Թագավոր. Չարլզ III-ի կյանքը» գրքի հեղինակ Քրիստոֆեր Անդերսենը բացահայտել է թագավորական ընտանիքի տարօրինակ սովորությունների մասին, մասնավորապես, բացահայտել է որոշ գաղտնիքներ, որոնք կապված են Չարլզ III-ի հետ։
Ըստ «Page Six»-ի՝ թագավոր Չարլզը դեռ ճամփորդում է իր մանկության արջուկի հետ։ «Միակ մարդը, որին թույլատրվում է դիպչել թագավոր Չարլզ III-ի արջուկին, նրա դայակ Մեյբել Անդերսոնն է, ում հետ նա շատ մտերիմ է»,- ասել է աղբյուրը։
Նշվում է նաև, որ թագավորը իր հետ միշտ վերցնում է զուգարանի նստատեղ, բացի այդ, ցանկացած ճանապարհորդության ժամանակ իր հետ լինում է անձնական խոհարարը։
Քրիստոֆեր Անդերսենը բացահայտել է նաև թագավորական ընտանիքի «ամենազվարճալի տարօրինակությունը»։
«Կարծում եմ, որ դա ամենազվարճալի տարօրինակություններից մեկն է. թագավորական ընտանիքի մի քանի անդամներ դա ունեն, թագուհին էլ է ունեցել։ Նրանք չեն սիրում քառակուսի սառույցի խորանարդիկներ: Ուր էլ որ գնան, նրանք իրենց հետ տանում են սառցե սկուտեղներ, քանի որ նրանց դուր չի գալիս քառակուսի խորանարդների զնգոցը»,- գրել է Անդերսենը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա