Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ վերացնել Կուբայի շրջափակումը
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ վերացնել Կուբայի դեմ տնտեսական և ֆինանսական շրջափակումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ժաո Լիջյանը։
«Չինական կողմը ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ և ամբողջությամբ վերացնել Կուբայի դեմ տնտեսական, առևտրային և ֆինանսական շրջափակումը` ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակների և սկզբունքների համաձայն»,-ասել է Չժաոն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի աշխատանքները, որտեղ քննարկվում էր Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի էմբարգոն հանելու բանաձևը։ Նա նաև հորդորել է Վաշինգտոնին նորմալ միջպետական հարաբերություններ զարգացնել այլ երկրների հետ։
Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սահմանվել են դեռևս 1960 թվականին, երբ այդ երկրի կառավարությունն օտարեց ամերիկյան քաղաքացիների և կորպորացիաների ունեցվածքը։ Երկու տարի անց պատժամիջոցները խստացվեցին՝ հասնելով գրեթե տոտալ էմբարգոյի։ Պատժամիջոցների վերացման ամերիկյան պայմաններից է Կուբայում ժողովրդավարացումը և մարդու իրավունքների հարգումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա