Որևէ մեղադրանք դեռ չի առաջադրվել․ Վահե Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին, նրա եղբորը ու եղբոր կնոջը ՊԵԿ-ը հրավիրել է հարցաքննության։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վահե Հակոբյանը։
Նա նշել է, որ իրենք հարցաքննության պետք է ներկայանային հոկտեմբերի 27-ին, սակայն ծանուցումը հասել է հոկտեմբերի 28-ին։Հակոբյանը քաղաքական հետապնդման ենթատեքստ է տեսնում իրեն հարցաքննության հրավիրելով.
«Ինչքան էլ փորձեր է արվել, որևէ մեղադրանք դեռ չի առաջադրվել։ Ցավոք, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ամբողջ իրավապահ համակարգը ենթարկեցնել իրեն։ Այս երիտասարդ աղջկա նշանակումը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում՝ փաստում է այն մասին, որ մեղադրանքը պաշտպանող հիմնարկը ենթարկվում է ուղիղ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներին»։