2021 թ-ին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 5 577 մարդ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ. հանրապետությունում գրանցվել է 14 875 արտակարգ դեպք, տուժել է 196 218 մարդ (5 577-ը զոհվել են, 190 641-ը`վիրավորվել), տարհանվել է 1 428 մարդ, փրկվել է 183 մարդ։
Գրանցված արտակարգ դեպքերի 4.2%-ը բաժին է ընկել տարերային վտանգավոր երևույթներին, որոնց հետևանքով տուժել է 8 մարդ (1 զոհ, 7 վիրավոր), 1 031-ը` տարհանվել։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ արտակարգ դեպքերի 76.7%-ը բաժին է ընկել տեխնածին արտակարգ դեպքերին, որոնց հետևանքով տուժել է 7 190 մարդ (391 զոհ, 6 799 վիրավոր), 344-ը` տարհանվել, 177-ը՝ փրկվել:
Արտակարգ դեպքերի 19.1%-ը բաժին է ընկել սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերին՝ թունավորումներ, արդյունաբերական և կենցաղային քիմիական նյութեր, բնական գազ և այլն, որոնց հետևանքով տուժել է 189 020 մարդ (5 185 զոհ, 183 835 վիրավոր), 53-ը` տարահանվել, 2-ը՝ փրկվել։
Նշվում է նաև, որ 2021թ. արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքների իրականացման նպատակով պատրաստվել և ուսուցանվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի 2 247 ղեկավար և մասնագետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան