Արսեն Պետրոսյանի քառյակը հանդես կգա Բռնոյի փառատոնում
Նոյեմբերի 15-ին չեխական Բռնոյի ֆիլհարմոնիկի Besední dům համերգասրահում «Ջազն ու Համաշխարհային երաժշտությունը» փառատոնի շրջանակներում հանդես կգա Արսեն Պետրոսյանի քառյակը՝ «Հոգին ճանապարհ» համերգային ծրագրով։
Արսեն Պետրոսյան քառյակը նվագում է հայկական ավանդական և հոգևոր դասական երաժշտություն՝ ընդգրկելով Հայաստանի պատմության տարբեր ժամանակաշրջաններ և ժանրեր։ Օգտագործված գործիքներն են՝ դուդուկ, սանթուր, քանուն, հարվածային գործիքներ։ Քառյակի անդամներն են՝ Արսեն Պետրոսյանը, Աստղիկ Սնեցունցը, Վլադիմիր Պապիկյանը, Ավետիս Քեոսայանը։
orer.eu-ի հաղորդմամբ, համերգը կանցկացվի Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվավոր հովանու ներքո եւ Չեխիայի մշակույթի նախարարության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա