Վալերի Սեմերիկով. Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիայի վտանգը պահպանվում է
Ընթացիկ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է՝ ՀԱՊԿ-ն օպտիմալացնի ճգնաժամային արձագանքման մեխանիզմը, այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ է պատրաստվել և համաձայնեցվման փուլում է։ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում այսօր այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանձնրարությամբ պատրաստվել և համաձայնեցվում է այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ»,- ասել է նա։
Սեմերիկովն ընդգծել է, որ աշխարհակարգի վերափոխման ներկա շրջանը դարձել է ամենալուրջ փորձությունը կազմակերպության համար։
Նրա խոսքով, Արևմուտքը Կիևին մղում է սրելու հակամարտությունը՝ չնայած ուկրաինական կողմի բոլոր կորուստներին, բացի այդ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության այլ օջախների ևս աջակցում է։
«Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի միջև էսկալացիայի և առճակատման վտանգը պահպանվում է»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։