Իրանը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի 8 պաշտոնյաների և կառույցների նկատմամբ
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է Կանադայի մի խումբ քաղաքացիների և հաստատությունների դեմ պատժամիջոցների կիրառման մասին, հայտնում է ParsToday-ը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասված է. «Համապատասխան մարմինների հաստատմամբ, և համապատասխան կանոնների և մեխանիզմների շրջանակներում, որպես հակազդեցություն, Կանադայի մի խումբ քաղաքացիներ և կազմակերպություններ պատժամիջոցների են ենթարկվել ահաբեկչությանը և «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբին աջակցելու, ահաբեկչական գործողություններ հրահրելու և խրախուսելու, Իրանի ժողովրդի նկատմամբ բռնություն և կեղծ տեղեկատվության տարածելու, ինչպես նաև Իրանի ժողովրդի դեմ դաժան պատժամիջոցների կիրառման և խստացման պատճառով»:
Պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկում են Կանադայի մի խումբ պատգամավորներ, նախարարներ, հրամանատարներ և դատավորներ և National Post լրատվական գործակալությունը:
Հայտարարության մեջ ասված է. «Իրանն ընդգծում է, որ ահաբեկչական գործողություններին և «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորմանն աջակցելով, Կանադան խախտում է ահաբեկչության դեմ պայքարի և միակողմանի հարկադրանքի միջոցների (դաժան պատժամիջոցների) կիրառման ու իրականացման վերաբերյալ միջազգային պարտավորությունները և միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրությամբ նշված սկզբունքները և պետք է միջազգային մակարդակով պատասխանատվություն կրի»։