Տավուշի մարզի 3 ծրագրի համար բյուջեից 354 մլն դրամ է հատկացվել, իսկ Լոռու մարզի 6 ծրագրին՝ 179 մլն դրամ
«Նախագծով նախատեսվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 728 մլն դրամ տրամադրել 9 համայքի 14 ծրագրի համար»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերին պետության համաֆինանսավորման հերթական չափաբաժնի հատկացման նախագիծը:
Նախարարը հայտնեց, որ դրանցից 9-ն արդեն 2022 թվականի ծրագրեր են:
Գնել Սանոսյանի ներկայացմամբ՝ Արարարտի մարզին պետական բյուջեից հատկացվելու է 34 մլն դրամ, Արմավիրի մարզում 4 ծրագրի համար՝ 164 մլն դրամ, Լոռու մարզին կհատկացվի 179 մլն դրամ 6 ծրագրի համար, իսկ Տավուշի մարզի 3 ծրագրին 354 մլն դրամ:
Նախարարը հայտնեց, որ ծրագրերը հիմնականում կամ ավարտվել են կամ ավարտական փուլերում են:
«Այս որոշման հետ միասին արդեն 361 ծրագրի համար պետությունը ֆինանսավորել է 10.4 մլրդ դրամ»,-հայտարարեց ՏԿԵ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրն այսօր 16.5 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտա «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ին
- Կառավարությունը Հ1-ին թույլ կտա «Մանկական եվրատեսիլ»-ի բեմի համար մեկ անձից 2.7 մլրդ դրամի գնումներ կատարել