
Արարատ Միրզոյանին լսելու թիմակիցները դժվարությամբ եկան
ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ դահլիճը դատարկ գտավ։
ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նա պետք է ներկայացներ նախարարությանը տրամադրվելիք բյուջեն։
Գործընկերների՝ բյուջեի վրա թքած ունենալու վերաբերմունքը զարմացրել է Միրզոյանին։ ՔՊ-ականները դահլիճ են ժամանել միայն հրավիրող զանգից հետո։
Հետաքրքիր է , որ անգամ այս իրականությունում ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը զարմացած է ընդդիմության բացակայությունից։
Դատելով ՔՊ-ականների դեմքերի արտահայտությունից՝ դժկամությամբ են մասնակցում ընթացող նիստին։