«Հրապարակ». ՔՊ վարչության ընտրությունները իշխող թիմն էլ ավելի է պառակտել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ վարչության ընտրությունները իշխող թիմն էլ ավելի են պառակտել: Վարչության նոր կազմ չեն անցել սորոսականները, ովքեր բավարար ձայներ չեն ստացել: Այս թևում կարծում են, որ իրենց դեմ ներսում «հատուկ օպերացիա» է կիրառվել։ Հատկապես անարգանք են համարում, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ընտրվել։
Նա ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին, այցելել մարզեր, համայնքներ և ընդգծել իր՝ այս շրջանում անվտանգային հարցերով ակտիվ դերակատարումը, ինչը ենթադրում էր, որ անպայման պետք է ղեկավար մարմնի մաս կազմեր և ներկա գտնվեր կարևոր հարցերի քննարկմանը։
Վիրավորական են համարել, որ Արփի Դավոյանն ու Վահագն Ալեքսանյանը ՔՊ վարչությունում են, իսկ Գրիգորյանը` ոչ: Այս թևից են նաև Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը, ովքեր նույնպես տեղ չեն գտել վարչության կազմում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին