Քերոբյան. Լարսի անցակետում հերթերի պատճառով հայ արտահանողները մեծ վնասներ են կրում
«Աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի Վերին Լարսի անցակետի թողունակությունը և ապահովենք հայկական բեռների հնարավորինս արագ անցումը»,- 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նշենք, որ «Վերին Լարս» անցակետում դարձյալ հերթեր են։ Ղրիմի կամրջի պայթյունից հետո ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունն անցակետում։
Քերոբյանն ասաց, որ երկու շաբաթ առաջ Հայաստանում էր Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը, ում խնդրել է, որպեսզի այդ հարցով հնարավորինս արագ զբաղվեն։ Էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ, ռուս նախարարը խոստացել է, որ կզբաղվեն։
«Ժամկետ չեն նշել, բայց ակնհայտորեն այս հարցը հենց իրենց շահերից էլ է բխում, իրենք էլ շատ շահագրգռված են հնարավորինս արագ վերականգնել Լարսի թողունակությունը»,- նշեց Քերոբյանը։
Նա ընդգծեց, որ խնդիրը հիմա էլ կա, հայկական արտադրողները, արտահանողները մեծ վնասներ են կրում այդ անցակետի ցածր թողունակության պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան