Ռուբեն Վարդանյան. Այս ամենն անհետևանք չի մնա Ադրբեջանի համար
«Արցախի ժողովրդին ոչնչացնելու փորձը, ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու փորձը թանկ կարժենա Ադրբեջանի համար մի քանի առումով՝ զոհերի, կորուստների, նաև այն առումով, որ այս ամենը բումերանգ է»,- «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որ տեղափոխվել է Արցախ ու համաձայնել ղեկավարել Արցախի կառավարությունը։
Խոսելով Արցախի կարգավիճակի վերաբերյալ քննարկումների ու Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների մասին՝ Վարդանյանը նշել է.
«Այդ կարգավիճակը որոշվում է այն բանով, որ եթե նույնիսկ այն հստակեցված չէ մինչև վերջ միջազգային իրավունքին համապատասխան, ստատուս-քվոյի պահպանումը (համաձայն, որի Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս այնպես, ինչպես տեսնում է ադրբեջանական ղեկավարությունը), պետք է միանշանակ հստակ ու ընդունելի լինի»։
Անդրադառնալով այդ հարցի վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին, Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, ինչքան շատ նման հայտարարություններ ես անում, այնքան շատ են հետո դրանք քեզ վերադառնում։
«Ես չեմ վախեցնում և չեմ ուզում երևալ մի մարդ, որը փորձում է ինչ-որ կերպ սպառնալ։ Պատմությունն է։ Պետք է պատմություն կարդալ ու հասկանալ, որ այս ամենն անհետևանք չի մնա։ Կյանքը պետք է պահպանել։ Ինչ-որ բանին մոտեցումը պետք է լինի ոչ թե միայն այսօրվա, այլև ապագայի կտրվածքով։ Ցանկացած երկրի ղեկավարության կարևոր խնդիրն է լինել պատասխանատու ոչ միայն այսօրվա համար, այլև այն բանի, թե ինչպես է ապրելու ապագա սերունդը»,- նշել է նա։
Վարդանյանն ընդգծել է, որ ավելի քան 5 հազար տարի հայ ժողովուրդն ապրում է Անդրկովկասում՝ Հայկական լեռնաշխարհում։
«Մենք այն քիչ ազգերից ենք, որ ապրում է իր հողում։ Հողից դուրս գալը կնշանակի պատմության ավարտ։ Դա շատ բարդ պահ է մեզ համար, այդ պատճառով պետք է անել ամեն բան, հիմքը, արմատը պահելու համար»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան