Էրդողանը հայտարարել է թուրքական հրթիռների հեռահարության ավելացման մասին
Թուրքական արտադրության բալիստիկ հրթիռների հեռահարությունը կավելանա` գերազանցելով 560 կիլոմետրը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Թուրքիան ավելի վաղ Սև ծովի վրայով փորձարկել է տեղական արտադրության փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հաղորդվել է, որ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով ժամը 7.00-ին Ռիզե նավահանգստային քաղաքի մոտ գտնվող օդանավակայանից։ Նա թռել է 561 կիլոմետր և ընկել Սինոպ նավահանգստի ափին։
Էրդողանը նաև ասել է, որ թուրքական առաջին մարտական ինքնաթիռը օդ կբարձրանա 2023 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան