ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններ եղել են․ Բեգլարյան
«Իրականում, տարաձայնությունները քիչ չեն։ Տարբեր գործընկերների հետ որոշակի աշխատանքային շփումներ լինում են, հաջողված ծրագրեր լինում են, բայց նաև սկզբունքային տարաձայնություններ են լինում», - Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իր գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսում ասաց Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք ՀՀ իշխանությունների հետ ինչ-որ տարաձայնություններ կան։
Նրա խոսքով, տարաձայնություններ լինում են Արցախին առնչվող արտաքին քաղաքական կուրսի հայտարարությունների, տարբեր ծրագրերի մասով։
«Շատ դեպքերում փորձում եմ ներքին աշխատանքային միջավայրում այդ խնդիրները լուծել, քանի որ կարևորում եմ, որ այս ծանր իրավիճակում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների կառավարությունները, իշխանություններն արդյունավետ փոխգործակցություն ունենան»,- ասաց Բեգլարյանը։
Նա նշեց, որ մյուս կողմից որոշակի տարաձայնություններ, դժգոհություններ ունենում է, որոնց մասին միշտ բաց անկեղծորեն ներկայացնում է, մի մասն ազդում է, մի մասը չի ազդում, սակայն չէր ցանկանա հրապարակային ներկայացնել։
«Արտաքին քաղաքական մասով իմ դիրքորոշումներն ես անընդհատ հրապարակային ներկայացրել եմ, որ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքը որևէ կասկածի տակ չպետք է դրվի։ Նախագահի, ԱԳ նախարարության, ԱԺ կողմից բոլոր հայտարարությունները ես կիսում եմ, ես էլ նույն ձև եմ մտածում, հետևաբար այս տեսանկյունից որևէ հարց չկա, իսկ տարաձայնություններ, իհարկե, կան որոշ գործընկերների հետ»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բեգլարյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից «Արցախի Հանրապետությունը» հանելու մասին
- Արտակ Բեգլարյան. Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի
- Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականություն. Արտակ Բեգլարյան
- Արտակ Բեգլարյան. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի
- Արտակ Բեգլարյան. Այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է
- Մենք պատրաստ ենք պահպանելու և պաշտպանելու ծանր զոհողությունների գնով ձեռքբերված մեր արժեքները. Բեգլարյան
- Արտակ Բեգլարյան. Այո՛, Արցախում ապրելը, կրթելը, ուսանելը հեշտ չէ, բայց այն պատվաբեր է
- Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Արցախից հայերին վտարելու, բոլոր հայերին նվաստացնելու քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան