Թուրքիան հայտնում է, թե Ռուսաստանը վստահեցրել է, որ Ուկրաինայում միջուկային զենք չի օգտագործի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չկան։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
«Հեռախոսազրույցների ընթացքում ռուսական կողմը Թուրքիային հավաստիացրել է, որ միջուկային զենք կիրառելու պլաններ չկան, իսկ ուկրաինական կողմն իր հերթին հերքել է «կեղտոտ զենքի» կիրառման նախապատրաստման մասին պնդումները»,-Քալինի խոսքերը մեջբերել է TRT-ն։
Թուրքիայի նախագահի ներկայացուցչի խոսքով՝ Անկարան մտադիր է հակամարտող կողմերին հրավիրել վերադառնալ խաղաղ կարգավորման բանակցություններին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը մինչև տարեվերջ կարող է նոր միջուկային ռումբեր տեղակայել Եվրոպայում
- Եվրոպական երկրները պատրաստ չեն հրաժարվել ռուսական ադամանդի, միջուկային վառելիքի և նավթի ներմուծումից
- Արևմտյան երկրները նախապատրաստում են միջոցառումների ցանկ՝ հնարավոր միջուկային պատերազմի դեպքում բնակչության խուճապի դեմ պայքարելու համար
- ԱՄՆ-ը հույս ունի վերականգնել միջուկային ծրագիրը, սակայն մտահոգված է Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակով
- Կրեմլը պատասխանել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման մասին հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին