Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկրի դեմ կիրառված պատժամիջոցները շուտով կվերացվեն
Իրանում տնտեսական իրավիճակը բարելավվում է, մոտ ապագայում կհանվեն երկրի դեմ սահմանված պատժամիջոցները։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս կարծիքը հինգշաբթի հայտնել է Իրանի տնտեսական հարցերով փոխնախագահ Մոհսեն Ռեզայը։
«Մենք գտնվում ենք տնտեսական պատերազմի մեջ, և մեր թշնամիները հասկացել են, որ Իրանը զարգանում է արագ տեմպերով: Մեր և արտերկրում Իրանի հակառակորդների միջև լուրջ պայքար և մրցակցություն կա: Առաջիկա ամիսներին արտաքին պատժամիջոցների բեռը կփլուզվի, հիմա մենք դիտարկում ենք ներքին պատժամիջոցների դեմ պայքարի խնդիրը, այսինքն՝ երկրում առկա բյուրոկրատիան»,-մեջբերել է ISNA-ն Ռեզայիի խոսքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան