«Հրապարակ». Արցախի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կընդունի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր Արցախի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կընդունի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Անցած շաբաթ առաջին ընթերցումից հետո մինչև նոյեմբերի 1-ը սահմանվել էր առաջարկներ ներկայացնելու ժամանակ, սակայն խորհրդարանական 5 ուժերից ոչ մի առաջարկ չի ներկայացվել։
Մեզ ասացին, որ նախագիծը մշակվել է քաղաքական դաշտի կոնսենսուսով։ Երկրորդ ընթերցումից հետո այն, սահմանված կարգով, կուղարկվի Արցախի Գերագույն դատարան՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու։ Եթե դատարանը որոշի, որ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, ԱԺ-ում կդրվի քվեարկության, և կնշանակվի հանրաքվե։ Որոշում կայացնելու համար օրենքը Գերագույն դատարանին ամիսուկես ժամանակ է հատկացնում։
Հանրաքվեն կկազմակերպվի Ազգային ժողովի որոշման ընդունման պահից 55-60-օրյա միջակայքում։ Այսինքն՝ Արցախում սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա եկող տարվա փետրվար-մարտ ամիսներին։ Նոր Սահմանադրությամբ՝ Արցախում հետ վերադառնալու են կիսանախագահական համակարգին: Հանրաքվեից հետո՝ 2023-ի վերջին, տեղի կունենան խորհրդարանական, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա