Չինաստանի իշխանությունները պաշտոնյայի նկատմամբ ստուգումներ են սկսել թանկարժեք ականջօղերի պատճառով
Չինաստանի իշխանությունները ստուգումներ են սկսել Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանից պետական ծառայող լի Շաոլիի նկատմամբ այն բանից հետո, երբ նա հանրությանը հայտնվել է ականջօղերով, որոնց արժեքը կարող է հասնել 4,2 հազար դոլարի։ Այս մասին գրել է South China Morning Post պարբերականը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նշվում է, որ ՉԺՀ-ի Ներքին Մոնղոլիա ինքնավար Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Հոհհոթ քաղաքի վարչական համակարգման և հանրային ծառայությունների բյուրոյի փոխտնօրենը մասնակցել է COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիսին։
Համացանցի օգտատերերը ուշադրություն են հրավիրել պաշտոնյայի զարդերի վրա, որոնց արժեքը, ըստ նրանց, կարող է հասնել մի քանի հազար դոլարի։ Խոսքը «Van Cleef & Arpels» ոսկերչական հայտնի ապրանքանիշի ականջօղերի և «Hermes» նորաձևության տան շարֆի մասին է։ Ականջօղերը, որոնք շատ նման են Vintage Alhambra և Sweet Alhambra մոդելներին, արժեն համապատասխանաբար 4200 և 2600 դոլար, իսկ շարֆը՝ մոտ 550 դոլար։ Կառավարության ներկայացուցչի այդքան թանկարժեք, ենթադրաբար, զարդերը բուռն քննարկումների տեղիք են տվել համացանցի օգտատերերի շրջանում։
Ըստ պարբերականի, կարգապահական տեսչական հանձնաժողովի տեղական մասնաճյուղը հետաքննություն է սկսել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա