Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում սև պայուսակ են գտել՝ մեջը կնոջ կտրած ոտքեր
Սանկտ Պետերբուրգում Իժորսկ կոչվող փոքր լճի մաքրությունն ավարտվել է արտակարգ դեպքով. գտել են սև պայուսակ, որի մեջ եղել են կնոջ կտրած ոտքեր։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, մասունքները գտել են բնապահպանական ձեռնարկության աշխատակիցները, ինչից հետո դեպքի վայր են ժամանել դատական փորձագետներ, քննիչներ, ոստիկաններ։ Նախնական տեղեկություններով, պայուսակը լիճն է նետվել մոտ երկու շաբաթ առաջ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով։ Մարմնի մասները հանձնվել են փորձաքննության։ Իրավապահները պարզում են են սպանվածի ինքնությունն ու փնտրում մարմնի մյուս հատվածները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա