Սերբիայի նախագահ․ Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները գիտեն, թե ովքեր են կազմակերպել «Հյուսիսային հոսք»-ի պայթյունները
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ աշխարհի բոլոր քաղաքական գործիչները գիտեն, թե կոնկրետ ով է կազմակերպել «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունները, սակայն լռում են, քանի որ վախենում են վնաս հասցնել իրենց երկրին։
«Աշխարհում չկա մի քաղաքական գործիչ, որը չիմանա, թե ով է դիվերսիա կատարել Բալթյան երկրներում, բայց մենք բոլորս թուլամիտ ենք ձևանում և լռում ենք, որպեսզի չվնասենք մեր երկրի շահերին։ Բայց ինչ անել, այս կեղծավորությունն ամենուր է»,- kp.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Սերբիայի առաջնորդը։
Վուչիչը նաև հիշեցրել է, որ այս տարվա հոկտեմբերի վերջին մտավախություն է հայտնել «Թուրքական հոսք» գազատարի վրա նմանատիպ հարձակումների հնարավորության կամ «Բալկանյան հոսքի» վերաբերյալ՝ նշելով, որ նման դիվերսիա հնարավոր է ծովում և պետության սահմաններից դուրս։
«Եթե վաղը դիվերսիա կազմակերպեն ու գազամատակարարումն ընդհատեն, կձևացնեն, թե չգիտեն, թե ով է դա կազմակերպել»,- հավելել է քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան հերքում է իր մասնակցությունը «Հյուսիսային հոսքի»-ի պայթյուններին
- ՌԴ ՊՆ-ն բրիտանական նավատորմին մեղադրել է «Հյուսիսային հոսքը» պայթեցնելու մեջ
- Spiegel. Շվեդիան չի ցանկանում կիսվել «Հյուսիսային հոսք» -ում պայթյունի հետաքննության արդյունքներով
- Պուտինը հայտարարել է, թե հնարավոր է «Հյուսիսային հոսք»-ի գազի միջոցով Թուրքիայում տրանզիտի հանգույց ստեղծել
- ԱՄՆ-ում թվարկել են «Հյուսիսային հոսքի» վրա պայթյուններ իրականացրած երկրները
- Պուտինը անգլո-սաքսոններին մեղադրել է «Հյուսիսային հոսք»-ում դիվերսիա անելու մեջ
- Շվեդիայում հայտնաբերվել է«Հյուսիսային հոսքերից» գազի չորրորդ արտահոսքը
- «Հյուսիսային հոսք» -ում գազի արտահոսքի հետաքննությունը հանձնվել է Շվեդիայի անվտանգության ծառայությանը
- «Հյուսիսային հոսք»-ից գազի արտահոսք է եղել՝ պայթյունների հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան