Անկեղծ եմ ասում՝ ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ. Սուքիասյանը՝ Քերոբյանին
«Շատ պաշտոնյաներ են գալիս, շատ են խոսում, բոլոր պաշտոնյաները թվեր են ասում, ժամկետներ են նշում, կազմակերպությունների անուն են տալիս։ Ձեզ հետ խոսելուց՝ ինչ ասում ենք, ասում եք՝ դա արեցինք, դա անում ենք, դա գնում ենք, դա պայմանավորվել ենք»,-ԱԺ-ում 2023թ-ի պետբյուջեի քննարկման ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, ես անկեղծ եմ ասում: Ոչ մի թվիվ, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի, այդքան հարց տվեցինք»,- ասաց Խ.Սուքիասյանը։
Ի պատասխանա ՔՊ-ական պատգամավորի դժգոհության՝ էկոնոմիկայի նախարարն ասաց․ «Շատ շնորհակալություն քննադատության համար, բայց իմ ամբողջ զեկույցը կառուցված է հենց թվերի վրա: Այն, որ Հայաստանը այսօր ունի 14,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, այն, որ մեր արտաքին առևտրաշրջանառությունը 63 տոկոսով աճել է, իսկ ԵԱՏՄ-ի հետ 70-ից ավելի տոկոսով է աճել, դրանք թվեր չե՞ն:
Ես կարող եմ անվերջ թվեր ասել ձեզ: Որքա՞ն է էկոնոմիկայի նախարարության դերը այդ 14,1 տոկոս մեջ։ Շատ մեծ: Ես կարող եմ ձեզ նկարներ ցույց տալ, թե որտեղ ինչեր է սարքվում և այլն, որոնք հենց մեր նախաձեռնություններն են»,- ասաց Քերոբյանը։
Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ պետք է պետական պաշտոնյան գնար, Լարսում կանգներ, ամեն ինչ աներ, որ մարդիկ այդ գումարները չկորցնեին: Մարդիկ իրենց տները դնում, վարկ են վերցնում, չեն կարողանում պետական պաշտոնյայի հետ կապ հաստատել: Հիմա էլ ասում եք՝ 14,1 տոկոս: 14,1 տոկոսը հայտնի դեպքերի արդյունքում է եղել, մի վերցրեք ձեզ վրա:
Բիզնեսն է տանջվում, աշխատում, չարչարվում, ու դուք ասում եք՝ այսինչ բանը եղավ: Ես ձեզ հարցեր եմ տալի, ուրիշ պատասխաններ եմ լսում։ Սա է, շնորհակալություն, ես բավարարված եմ»:
Հարակից հրապարակումներ`
- Քերոբյան. Լարսի անցակետում հերթերի պատճառով հայ արտահանողները մեծ վնասներ են կրում
- Այս տարվա ութ ամիսներին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 2 անգամ. Քերոբյան
- Եկեք ակումբներին էլ 70 % սուբսիդավորենք, թող Ռոնալդուին բերեն Հայաստանում խաղա. Միքայել Թումասյանը՝ Քերոբյանին
- Իհարեկե, մենք դեռ հեռու ենք կառավարության սահմանած թիրախից. Վահան Քերոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին