Չեմ ժխտում, որ տարեվերջին կունենանք աղքատության ավելի բարձր ցուցանիշ. Քերոբյան
«Համաձայն չեմ այն պնդման հետ, որ ՀՀ քաղաքացին ամեն օր ավելի վատ է ապրում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա՝ եթե վերցնեն միջին քաղաքացուն, ապա նա 14,1 տոկոսով ավելի լավ է ապրում։
«Բնականաբար, որոշ մարդիկ ավելի վատ են ապրել, և մեր խնդիրն է այնպես անել, որ այդ թիվը լինի զրո: Մենք 50 հազարով ավելացրել ենք աշխատատեղերի քանակը, որն ազդել է 50 հազար ընտանիքի բարեկեցության մակարդակի վրա, բայց ես չեմ ժխտում, որ տարվա վերջում մենք կարող է տեսնենք աղքատության ավելի բարձր ցուցանիշ, քանի որ ունենք շատ բարձր գնաճ», - հավելեց նա։
Նրա խոսքով՝ այն բարձր գնաճը, որ կա աշխարհում ու Հայաստանում, ըստ գնահատականների, գնաճի պատճառով աղքատության մակարդակը կարող է բարձրանալ 27-ից մինչև 42 տոկոս. «Հիմա մեր արած աշխատանքի շնորհիվ կարողացել ենք այնպես անել, որ այդ 27-ը նվազի կամ 42 չդառնա, պաշտոնական թվերը ցույց կտան, երբ դրանք հրապարակվեն: Ես առաջարկում եմ մի քիչ էլ սպասենք, կտեսնենք»։
Քերոբյանը միաժամանակ նշեց, որ բյուջեի լրացուցիչ եկամուտներն ուղղում են աղքատության հաղթահարմանը, մասնավորապես՝թոշակների և նպաստների բարձրացմանը. «Չեմ կարող ասել՝ հաջողություն կունենանք, թե ոչ, բայց մեր աշխատանքն ուղղված է եղել դրան և հաջորդ տարիներին ևս սոցիալական խնդիրների լուծումը լինելու է մեր գլխավոր նպատակը»։
Հարակից հրապարակումներ`
- Անկեղծ եմ ասում՝ ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ. Սուքիասյանը՝ Քերոբյանին
- Քերոբյան. Լարսի անցակետում հերթերի պատճառով հայ արտահանողները մեծ վնասներ են կրում
- Այս տարվա ութ ամիսներին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 2 անգամ. Քերոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան