Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.29 դրամ` նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.56 դրամով։
Rate.am կայքից տեղեկանում ենք, որ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 403 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 399 դրամ է, վաճառքը՝ 400 դրամ։
Ի տարբերություն դոլարի, եվրոն արժեզրկվել է։ Մասնավորապես, այսօր բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 384. 12 դրամ (արժեզրկվել է 0.30 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`398 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 5.98 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.45 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան