Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնական լինելու, Արցախ աշխարհի, մեր Հայաստանի մասին է. Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
«Արցախում հանրահավաքը փաստեց, որ կան հարցեր որտեղ բազմաթիվ տսրաձայնություններ դրվում են մի կողմ և լինում են միասնական: Հայաստանի հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ ցույց են տվել, որ Արցախը մեր Հայրենիքն է, Արցախը վիրավոր է, բայց կա ու մնալու է հայկական:
Այս պնդման համար հազարավոր հերոսներ իրենց կյանքն են տվել, հազարավորներն իրենց առողջությունը...: Ինքնին այս փաստերը ուղենիշ պետք է լինեն ցանկացած իշխանության համար, պետք է լինեն կարմիր գիծ, բայց իրականությունն այլ է: Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնական լինելու մասին է, Արցախ աշխարհի մասին է, մեր Հայաստանի մասին է:
Սիրելի Հայրենակիցներ, Դուք Ձեր օբյեկտիվ, հիմնավոր ու մի շարք այլ պատճառներ բազմաթիվ, բազմաթիվ անգամներ դրել եք մի կողմ և մասնակցել եք հանրահավաքներին: Մասնակցել եք ոչ թե անձի կամ անձանց համար` մասնակցել եք գաղափարի, արժեքների պահպանման համար:
Նոյեմբերի 5-ի, ժամը 15:00-ի հանրահավաքը հենց այդ գաղափարի մասին է և այն աշխարհին ցույց տալու մասին է»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ընդդիմության պլանավորած հանրահավաքի օրը, իշխանությունները որոշել են համապետական ծառատունկ իրականացնել
- Նոյեմբերի 5-ի հանրահավաքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը
- Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է․ Արթուր Վանեցյան
- Ո՞րն է պատճառն ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի հրավիրված հանրահավաքին չգալու․ Քրիստինե Վարդանյան
- Քաղտեխնոլոգ. Արցախի հզոր հանրահավաքի մեսիջները կարող էին դառնալ բանակցային ռեսուրս
- Նոյեմբերի 5-ի հանրահավաքը հայ մարդու հանրահավաքն է հայկական օրակարգով. Սաղաթելյան
- Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան