Ասելիք ունե՞նք , թե՝ չունենք, Հայերնիք ունե՞նք , թե՝ չունենք․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
«Սա միասնության, համախմբման համահավաք է, համահավաք և արձագանքն է՝ Արցախում մեր սիրելի քույրերի ու եղբայրների այս վերջին օրերին աննախադեպ մեծ հավաքին, որով իրենք վերահաստատում են՝ ազատ ու անկախ ապրելու իրենց իրավունքը։ Եվ այդ իմաստով մենք ուրիշ տեղ չենք կարող լինել՝ անկախ գույնից, տեսակից, եղանակից, կողմնորոշումներից նույնիսկ»,-Yerevan.Today-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրել Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ մեկնաբանելով վաղվա հանրահավաքին յուրաքանչյուրի մասնակցության անհրաժեշտությունը։
«Մենք այսօր ասելիք ունենք և դա նաև հարցադրման տեսքով եմ ասում՝ ասելիք ունե՞նք , թե՝ չունենք , Հայերնիք ունե՞նք , թե՝ չունենք, արժանապատվություն ունե՞նք, թե՝ չունենք ․ այս խորհուրդն ունի, կարծում եմ յուրաքանչյուր հայ մարդու համար այդպես պետք է հնչի։ Շատ մեծ ակնկալիք ունեմ, որ վաղը բազմահազար ժողովուրդը մեր, ինչպես 1988-89-ին էր, ինչպես այս ողջ ընթացքում էր, վերստին իր ձայնը բարձրացնի, իր հաստաակամությունը հայտնի, և ոպես մեկ միասնական միավոր, իր հաղթանակները կռելու ճանապարհները նորից ստեղծի։ Մենք պարզապես գտնվում ենք պատմական խաչամերուկում և իրավունք չունենք որևէ կերպ լռելու։ Ուզում եմ հավել նաև, որ որքան էլ փորձեն տարաբնույթ կերպով քաղաքական ու կուսակցական երանգ հաղորդել վաղվա համահավաքին, այդ մարդիկ պարզապես շահեր են սպասարկում»,-ասել է սրբազանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնական լինելու, Արցախ աշխարհի, մեր Հայաստանի մասին է. Վարդևանյան
- Նոյեմբերի 5-ի հանրահավաքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը
- Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է․ Արթուր Վանեցյան
- Նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ֆրանսիայի հրապարակ․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան