Հնարավոր է քվեարկության ժամանակ մուտքագրողը հոգնած է եղել՝ մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել. Գևորգ Պապոյան
«Սովորական վերահաշվարկ է տեղի ունեցել, այդքան մեծ ձայների մեջ կարծում եմ, որ նորմալ է, երբ ինչ-որ մեկի ձայնը երկուսով ավելացել է կամ երեքով պակասել, որոշ դեպքերում ընդհանրապես փոփոխություն տեղի չունեցավ»,-ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ հայտարարեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով կուսակցության վարչության ընտրություններից հետո քվեաթերթիկները վերահաշվարկելու դեպքը:
Նա ժխտեց, որ ՔՊ-ի վարչության ընտրությունների ժամանակ կեղծիք է եղել, ինչը հաստատել է վերահաշվարկը և կեղծիքի մասին գնահատական այնտեղ չի հնչել, իսկ քվեարկությանը մասնակցել է 1024 կուսակցական:
Պապոյանը չբացառեց, որ վերահաշվարկն արվել է Արսեն Թորոսյանի առաջարկով, որը չէր ընդգրկվել ՔՊ վարչության կազմ:
«Հաշվարկի տեխնիկական պրոցեսի մեջ չմտնեմ, բայց հնարավոր է մարդը մի հատ վերև-ներքև է կարդացել կամ մուտքագրողը հոգնած է եղել՝ մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ վերահաշվարկի ժամանակ շատ ավելի ուշադիր ու դանդաղ, շատ ավելի մեծ քանակի մարդկանցով է հաշվարկը տեղի ունեցել:
«Ես մասնակցել եմ վերահաշվարկին, իմ կարծիքով գրեթե բացառել ենք սխալները»,-վստահեցրեց Գևորգ Պապոյանը:
Նա տեղեկացրեց, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանի ձայները չի փոխվել, կամ 1-2-ով է ավելացել:
«Ձայները իրար այնքան մոտ են, որ երբ մեկի ձայնը 2-ով ավելացել է, մյուսինն էլ 1-ով պակասել, այդտեղ փոփոխություն է տեղի ունենում: Իմ ձայներն էլ են ավելացել, բայց այն ձեզ չի հետաքրքրում, քանի որ ես ընտրվել եմ»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը և տեղեկացրեց, որ վերահաշվարկի արդյունքում 30 %-ի ձայները մնացել է նույնը, 30 %-ինը՝ 3-4 ով ավելացել , մի 30 %-ինը էլ 3-4-ով պակասել է:
Պապոյանը բացառեց, որ Սուրեն Պապիկյանի և Արփի Դավոյանի ուղղորդմամբ է տեղի ունեցել սխալները և հայտնեց որ ինքն անձամբ նման բան չի տեսել և բացառում է ընտրության ժամանակ դիտավորության որևէ վարկած:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ-ում ոմանք հակված են նոր ընտրություններ պահանջելու
- Զաքարյան. ՔՊ թափառախմբի այսօրվա հավաքույթում հնչած մտքերը դարձել են ադրբեջանական կայքերի ոգևորության նյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում