Զիդանը կփոխարինի Դեշամին
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո կհեռանա ազգային թիմից։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նրա տեղը կզբաղեցնի Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը։
Libertad Digital-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն համաձայնեցրել է Զիդանի հետ պայմանագիրը։ Դեշամի հեռանալու վրա չի ազդի «եռագույնների» արդյունքն աշխարհի առաջնությունում։
Դիդյեի գործող պայմանագիրը Ֆրանսիայի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջը։
Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։