Ինչո՞ւ պետք է մասնակցեմ նոյեմբերի 5-ին նախատեսված հանրահավաքին․ Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հետևորդին պարզաբանել է, թե ինչու է մասնակցելու նոյեմբերի 5-ին նախատեսված հանրահավաքին։
«Մասնակցելու եմ իմ համար, քանի որ կարևորում եմ Արցախի, Հայաստանի Թուրքիային չհանձնվելու և սրան հարակից մնացած օրակարգերը։ Անձնապես այս կամ այն պատճառով չունեմ այն կարողությունը՝ կազմակերպելու և հասարակության և օտարերկրյա ուժերի ուշադրությունը բևեռելու համար։ Քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք դա անում են։ Եթե մի փոքր բիզնեսի լեզվով ասեմ՝ այդ քաղաքական ծառայությունը մատուցում են ինձ և ես էլ որպես մարդ, որին այդ շուկան հետաքրիր է, գնում եմ։ Ստացվում է, որ ես և իմ նման հազարավոր մարդիկ գնում ենք ոչ թե այդ ուժերի համար,այլ օրկարգի։ Այն, որ ասում են՝ «դրանց համար ես էթում ախպեր», չէ դրանց համար չեմ էթում, արա՛։ Այդ մարդիկ են իմ պես մարդկանց համար կազմակերպում դա և հենց այն օրակարգով, որը մեզ հետաքրքիր է՝ Արցախ, Հայաստանի չթուրքացում և արժանապատիվ գոյություն»։
Նրա խոսքով՝ «Դիմադրություն» շարժումը տևական ժամանակ ընդմիջում էր տվել և այս ընթացքում չի տեսել որևէ այլ ուժի, որն այդ օրակարգի վրա ուշադրություն կհրավիրեր։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնական լինելու, Արցախ աշխարհի, մեր Հայաստանի մասին է. Վարդևանյան
- Նոյեմբերի 5-ի հանրահավաքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը
- Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է․ Արթուր Վանեցյան
- Նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ֆրանսիայի հրապարակ․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան