Էրդողանն ու Բայդենը պայմանավորվել են հանդիպել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերին Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, ում խոսքերը հեռարձակել է CNN Turk-ը։
«Դեմ առ դեմ հանդիպում են ունենալու, նա ամեն ինչ կբացատրի նրան։ Ավելի վաղ մեր նախագահն ասել էր, որ այսպես կարելի է կարգավորել ճգնաժամային իրավիճակները՝ առաջնորդների դիվանագիտության օգնությամբ»,- ասվում է Քալինի հայտարարության մեջ։
Հոկտեմբերի վերջին Սպիտակ տունը հաստատել է Բայդենի մասնակցությունը գագաթնաժողովին։ Միջոցառմանը կմասնակցի նաև ամերիկացի միլիարդատեր՝ Twitter սոցիալական ցանցի նոր սեփականատեր Իլոն Մասկը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է, որ չի մեկնի Բալի, եթե այնտեղ գտնվի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։ Նա նաև կարծում է, որ Ռուսաստանը տեղ չունի G20 երկրների շարքում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին