Թուրքիայում տեղի ունեցած 4,9 մագնիտուդի երկրաշարժը մզկիթի մինարեթ է փլուզել
Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում նոյեմբերի 4-ին չափավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում և տապալել տեղի մզկիթի մինարեթը։
vesti.ua-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Hurriyet daily news-ը։
AFAD աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի նախագահությունը հայտնել է, որ ժամը 03:29-ին Իզմիրի Բուկա թաղամասում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժին հաջորդել են մի քանի հետցնցումներ, որոնք զգացվել են մոտակա շրջաններում։
Առնվազն երեք մարդ տուժել է խուճապահար իրենց տներից փախչելիս բարձրությունից ցած նետվելու հետևանքով։ Այս մասին Twitter-ում հայտնել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։
Իզմիրի քաղաքապետ Թունջ Սոյերը ասել է, որ այլ լուրջ վնասների մասին տեղեկություններ չկան, բացի տապալված մինարեթից:
«Բացի մեր բնակիչների շրջանում եղած խուճապից, վախից, անհանգստությունից, մենք որևէ բացասական հաղորդագրություն չենք ստացել»,-ասաց Սոյերը:
Ցնցումները տեղի են ունեցել այն բանից օրեր անց, երբ Իզմիրը հարգանքի տուրք մատուցեց 2020 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի հիշատակին, որը խլել էր 117 մարդու կյանք:
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մի քանի գյուղերում
- Իրանի երկրաշարժը զգացել են Կապանում ու Մեղրիում
- Յոթ բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում, այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում