Թուրքիան փնտրում է բեռնատար նավի նավաստուն, որը ծովն էր նետվել հրդեհի ժամանակ
Թուրքական առափնյա պահպանության ծառայությունը փնտրում է Մարշալյան կղզիների դրոշով լողացող Azov Confidence բեռնանավի նավաստուն, որը թուրքական ափերի մոտ նետվել ծովը նավի վրա հրդեհի բռնկման ժամանակ: Cumhuriyet հեռուստաալիքի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Հեռուստաալիքը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում՝ Սև ծովի Սամսուն նավահանգստից չորս մղոն հեռավորության վրա։ Նավի վրա հրդեհը մարելիս բեռնատար նավի մեխանիկ, Ուկրաինայի քաղաքացի 43-ամյա Միխայիլ Մուրավյովի հագուստն այրվել էր, և նա նետվել էր ծովը։
Որոնումների են ուղարկվել առափնյա պահպանության նավակներ և ուղղաթիռ։
Հավելվում է, որ Ռուսաստանից մետաղ տեղափոխող բեռնատար նավը ներկայումս խարսխված է Սամսուն նավահանգստում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները