«Ժողովուրդ». Վահագն Հովակիմյանի երկու որդիները բանակում չեն ծառայել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները Հայոց բանակում չեն ծառայել:
«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 21-ին պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն և ուղղել հետևյալ հարցերը. «Արդյոք Միսակ Վահագնի Հովհակիմյանը և Նարեկ Վահագնի Հովհակիմյանը անցե՞լ են պարտադիր զինվորական ծառայություն, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որտե՞ղ և ե՞րբ։ Եթե ոչ, ապա ինչու՞ և ի՞նչ հիմքով»:
Եվ, ահա, նոյեմբերի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի անունից պատասխան, որում ասվում է. «Հայտնում եմ, որ Միսակ Վահագնի Հովակիմյանը և Նարեկ Վահագնի Հովակիմյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից»:
Միևնույն ժամանակ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին՝ ՀՀ ՊՆ-ն մերժել է տրամադրել ԿԸՀ նախագահի որդիների՝ բանակից ազատման պատճառները: Անկախ պատճառներից՝ պետք է արձանագրենք, որ եթե Վահագն Հովակիմյանը իշխանական պատգամավոր չլիներ, դժվար թե նրան հաջողվեր որդիներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ ոնց է լինում, որ պաշտոնյաների որդիներն են միայն հիվանդ կամ ուսման ծարավ լինում և այդ երկու հիմքերից մեկով ազատվում բանակից: Բայց դե հիմա Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ և իրերն ու երևույթները այլ կերպ է մեկնաբանում: Հավելենք, որ ՔՊ-ականների շարքում շատ են բանակից ազատման դեպքերը, հատկապես՝ առողջական խնդիրների հիմնավորումներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա