Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվում են բռնցքամարտիկները
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Օլիմպավանում նախապատրաստվում է Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Վերջին հավաքին ներգրավված է 15 մարզիկ, որից 11 կմեկնի մրցավայր։
Նոյեմբերի 7-ին ժամը 12։00-ին, հերթական մարզման ժամանակ հավաքականի մարզիչը պաշտոնապես կհայտնի այն բռնցքամարտիկների անունները, որոնք կմեկնեն մրցավայր։ Մարզումը բաց է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար»,- տեղեկացնում է ֆեդերացիան։