Չեխահայ գեղանկարիչ Հովիկ Մուրադյանի աշխատանքները՝ «Բժշկություն և արվեստ» ամսագրում
Չեխական «Բժշկություն և արվեստ» /Medicína a umění / ամսագիրն այս տարվա վերջին՝ երրորդ համարում անդրադարձել է պրահայաբնակ հայտնի գեղանկարիչ և քանդակագործ Հովիկ Մուրադյանի արվեստին՝ պարբերականի շապիկին զետեղելով նկարչի աշխատանքը։
orer.eu կայքի հաղորդմամբ, ամսագրի տարբեր էջերում նույնպես տեղ են գտել հայ արվեստագետի գրեթե 10 աշխատանքների մեծադիր լուսանկարները, որոնք ինչ որ չափով ամբողջացնում են նրա արվեստի մասին պատկերացումները։
Հովիկ Մուրադյանը ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 3-ին Երևանում՝ գեղանկարիչ Շավարշ Մուրադյանի ընտանիքում։ Ավարտել է Հակոբ Կոջոյանի գեղարվեստի դպրոցը եւ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1990 ականներից ընտանիքով տեղափոխվել եւ բնակվում է Չեխիայում։ Այստեղ Հովիկ Մուրադյանը դարձել է նկարիչների միության անդամ, մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների, նրա աշխատանքները տեղ են գտել արտերկրի տարբեր անհատական հավաքածուներում։
Վերջին տարիներին Հովիկ Մուրադյանը Պրահայում բացել է «Հովիկ» պատկերասրահը, որտեղ ոչ միայն ցուցադրվում, այլև վաճառվում են նրա աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան