ՄԱԿ-ը հավանություն է տվել նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին Ռուսաստանի բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի ռուսական բանաձևի նախագիծը, դեմ է քվեարկել 51 երկիր: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
«Նացիզմի, նեոնացիզմի և այլ պրակտիկաների հերոսացման դեմ պայքարին, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի էսկալացիային» անվամբ բանաձևին քվեարկել է 106 երկիր, որից15-ը ձեռնպահ է մնացել,իսկ 51 երկիր քվեարկել է դեմ։
Այս բանաձևն ամեն տարի ընդունվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։ Նա պետք է հաստատի նախագիծը երրորդ հանձնաժողովի կողմից աջակցություն ստանալուց հետո: Այս հարցի քվեարկությունը տեղի կունենա ավելի ուշ, սովորաբար դեկտեմբերին։