Գնաճային ֆոնը և հարկային եկամուտները հնարավորություն տվեցին բարձրացնել թոշակները. Նարեկ Մկրտչյան
«Պարոն Նախարարն ասաց, որ 2023 թ.-ին միջին փաստացի կենսաթոշակը հասնելու է 50 հազար դրամի, սա նշանակում է, որ բոլոր անկանխիկ գործարք անող կենսաթոշակառուների թոշակն էլ ավելանալու է ևս 5000 դրամով»,-ԱԺ-ում 2023թ բյուջեից քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը և հավաստիացրեց, որ անձամբ ճանաչում է թոշակառուների, որոնք օգտվում են անկանխիկ գնումներից և մոտ 5000 դրամ հետվճար են ստացել:
Նա հայտնեց, որ կաշխատեն բանկերի հետ անկանխիկ գործարքների դեպքում մինչև 10% հետվճար տալու ծրագրի շարունակականությունն ապահովելու համար՝ չմոռանալով հիշատակել, որ պետությունն էլ է դրանից շահում հարկային վարչարարության առումով:
«Այս պահի դրությամբ 41.600 քաղաքացի ստացել է 10 % հետվճար և այդ տոկոսն աճում է»,-իր հերթին տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և հավելեց. «Թոշակների բարձրացումը սեպտեմբերից նախատեսված չէր, դրան նպաստեց մի շարք գործոններ, և՛ գնաճային ֆոնը, և՛ հարկային եկամուտները հնարավորություն տվեցին»:
Փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ ըստ վիճակագրական տվյալների, եթե օրենքն ընդունելուց հետո առաջին ամսում միջին մեկ թոշակառուի մոտ հետվճարը կազմել է 2600 դրամ, ապա այսօր բանկ կա, որտեղ այդ ցուցանիշն հասել է 3540-ի, ինչը նշանակում է, որ նրանց մեծ մասն իրենց թոշակների 65-70 %-ով անկանխիկի է անցել:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի պատճառով 2021թ.-ին 2020 թ.-ի համեմատ ընդամենը 0,4% ծնելիության աճ ենք ունեցել.Դավիթ Խաչատրյան
- Պետությունը 2023 թ.-ի բյուջեով 2 մլրդ դրամ է հատկացրել Արցախից բռնագաղթածների բնակարանային ապահովման ծրագրին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները