«Վրացական երազանք» խմբակցությունը լքում են պատգամավորներ Էդուարդ Աղասարյանը և Թերեզա Չիվչյանը
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի ունեցավ արտահերթ նիստ։Jnews-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցությունից դուրս եկան երկու պատգամավոր՝ Էդուարդ Աղասարյանը և Թերեզա Չիվչյանը։
Պատգամավորներ Էդուարդ Աղասարյանն ու Թերեզա Չիվչյանը, սեփական դիմումի հիման վրա, լքում են խմբակցությունը։ Երկուսն էլ պատգամավոր էին ընտրվել «Վրացական երազանք» կուսակցության համամասնական ընտրակարգով 2021 թվականին՝ Վրաստանի ՏԻՄ վերջին ընտրություններում։
Հաշվի առնելով հանձնաժողովներում համամասնական ընտրակարգի քվոտաները, նիստում չեղարկվեցին հանձնաժողովների հին կազմը և հաստատվեց նոր կազմը։
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի 5-րդ գումարման Սակրեբուլոյում կա 42 պատգամավոր, 5 մշտական հանձնաժողով և միայն 1 խմբակցություն՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ը։ Նախագահը Հակոբ Չախմախչյանն է, ով ունի 7 տեղակալ։ Խմբակցությունում ընդգրկված են խմբակցության բոլոր 37 պատգամավորները, այժմ մնաց ընդամենը 35 պատգամավոր։
Ընդդիմադիր կուսակցությունների 5 պատգամավորը խմբակցություն չեն ստեղծել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները