Էկո-ակտիվիստները Հռոմում ցուցահանդեսում ապուր են լցրել վան Գոգի «Սերմնացանը» կտավի վրա
Հռոմի թանգարաններից մեկում «Վերջին սերունդ» շարժման չորս ակտիվիստներ բանջարեղենով ապուր են լցրել հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Սերմնացանը» կտավի վրա: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ակտիվիստները ապուր են լցրել նկարչի ստեղծագործության վրա, ապա կանգնել նրա կողքին և բղավել ածխի և կլիմայի փոփոխության դեմ կարգախոսներ։
Անմիջապես միջամտել են անվտանգության աշխատակիցները՝ փակելով ցուցասրահները և դուրս հանել բոլոր այցելուներին։
«Սերմնացանը» աշխատանքը ցուցադրվում է նկարչին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում, այն պաշտպանված է եղել ապակիով։
«Վերջին սերնդի» ակտիվիստներն արդեն նման ակցիաներ են իրականացրել արտերկրի որոշ թանգարաններում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին մեկ այլ բնապահպանական շարժման ակտիվիստները Լոնդոնի Ազգային պատկերասրահում տոմատի ապուր էին լցրել Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» նկարի վրա։ Թանգարանից հայտնել են, որ կտավը, որը նույնպես պաշտպանված է ապակիով, չի վնասվել։
Դրանից մի քանի օր անց «Վերջին սերունդ» բողոքի խմբի բնապահպան ծայրահեղականները կարտոֆիլի պյուրե էին լցրել Պոտսդամի «Բարբերինի» թանգարանում գտնվող իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» շարքից նկարի վրա, որից հետո նրանք ձեռքերին սոսինձ էին քսել ու կպցրել պատին:
Հարակից հրապարակումներ`
- Բնապահպան ակտիվիստները տորթ են նետել Մադամ Տյուսոյի թանգարանում Չարլզ III-ի արձանի վրա
- Կլոդ Մոնեի կտավը դարձել է բնապահպան ծայրահեղականների «զոհը»
- Վան Գոգի «Արևածաղիկներ» կտավի վրա տոմատի ապուր են լցրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան