Տղան ընկերոջը սպորտային կոշիկներ է նվիրել՝ փրկելով նրան դասընկերների ծաղրանքից
Յոթերորդ դասարանի աշակերտ Ռոմելլո Իրլին նոր մարզակոշիկներ է նվիրել դասընկերոջը, որպեսզի մյուս աշակերտները դադարեն ծաղրել նրան։ Այս մասին հայտնում է Today-ը։
12-ամյա Իրլին սովորում է ԱՄՆ Նյու Յորք նահանգի «Buffalo Creek Academy Charter School»-ում ՝ իր լավագույն ընկերոջ՝ Մելվին Անդերսոնի հետ միասին: Ինչ-որ պահի Իրլին նկատել է, որ դասընկերները ծաղրում են Անդերսոնին: Երեխաները քննադատում էին նրա արտաքինը՝ հատկապես ուշադրություն դարձնելով տղայի սպորտային կոշիկներին:
Իրլին վրդովվել է իր հասակակիցների պահվածքից և զանգահարել է մորը՝ պատմելու այս իրավիճակի մասին։ Ցանկանալով փրկել ընկերոջը ծաղրանքից՝ նա խնդրել է մորը իր հետ կոշիկի խանութ գնալ և գնել նոր սպորտային կոշիկներ։ Տղան ասել է, որ դրա համար կծախսի իր խնայողությունները:
Հաջորդ օրը տղան ընկերոջը նոր սպորտային կոշիկներ է նվիրել։ Ուսումնական հաստատության մշակույթի բաժնի ղեկավարը պատմել է, որ գրեթե արտասվել է՝ իմանալով Իրլիի բարի արարքի մասին։ Բրաունը սոցցանցում հրապարակել է ընկերների լուսանկարը, որտեղ իր հիացմունքը հայտնել։
Նա նշել է, որ նման գործողություններ տեսել է YouTube-ում, բայց չէր մտածի, որ դա տեղի կունենա նաև իրենց դպրոցում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա