Բանակը կանոնավոր բնույթից ֆիդայականի փոխակերպելու գործընթացը շարունակվում է. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանության նախաձեռնած Ոստիկանության զորքերը, ևս մի քանի ստորաբաժանումներ իրար միացնելու ու Ազգային գվարդիա ձևավորելու գլխավոր նպատակը, երկրի համար կարևոր ռազմական ռեսուրսը երկրի պաշտպանական գործառույթներից ազատելն է։
Համենայնդեպս, Ազգային գվարդիայի նպատակները նման ֆունկցիա չեն սահմանում ու սա այն դեպքում, որ Ոստիկանության զորքերի մասին օրենքի 3-րդ հոդվածը ոստիկանության զորքերի խնդիրների վերաբերյալ նաև սահմանում է զորքերի՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցել»։
Եթե Հայաստանում նորմալ իշխանություն լիներ պաշտպանության նախարարն իրեն պատեպատ կտար, նախաձեռնության հեղինակներին, նախաձեռնողներին «օդերով կհաներ» Զինված ուժերի ներուժը վատնելու ու փոշիացնելու համար։
Բայց մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի պաշտպանությունը ստորադասվում է իշխանության ու նրա բուրգի վերևում կանգնածների անձնական վայելքներին, որտեղ Ոստիկանության զորքերի գործառույթ է դիտվում իշխանական լկտիությունների, սանձարձակությունների պաշտպանությունը, իշխանություն փրկելն ու երկրի հանձնմանը նպաստելը։
Վարժական հավաքների թիվ մեկ նպատակ են դարձնում մարտական հերթապահության իրականացումը, որը հակասում է ոլորտը կարգավորող օրենքին, սակայն իր գործառույթներում պաշտպանական խնդիրներ ունեցող ոստիկանության մեծաթիվ զորքերն իրենց զորամասերով ոչ միայն չեն ներգրավում սահմանների պաշտպանությանը, այլ նույնիսկ օրենքով սահմանափակում։
Բանակը կանոնավոր բնույթից ֆիդայականի փոխակերպելու գործընթացը շարունակվում է»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պաշարումը շարունակվում է ու մեր շուրջ ձևավորվող օղակը սեղմվում է. Աբրահամյան
- Պետք է պատրաստ լինել Ադրբեջանի կոշտ հակազդեցությանը. Տիգրան Աբրահամյան
- Սահմանային էսկալացիան զսպելու լավագույն տարբերակը համապատասխան անվտանգության համակարգի ստեղծումն է. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 220-ի․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի նպատակն է Հայաստանին զրկել կենսունակությունից
- Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է օգտագործի իր ողջ պոտենցիալը սպառազինություն ներկրելու համար. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա